ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության՝ երեք ամսվա ընթացքում ամենացածր ցուցանիշը

Իտալիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության՝ երեք ամսվա ընթացքում ամենացածր ցուցանիշը

Իտալիայում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով 55 մարդ է մահացել, ինչը երկրում արձանագրված ամենացածր մահացության ցուցանիշն է՝ սկսած մարտ ամսից, հայտնել են Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտից, տեղեկաղցնում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Իտալիայում կորոնավիրուսի հետևանքով մահացածների ընդհանուր թիվը 33 հազար 530 է: Մեկ օրվա ընթացքում երկրում վարակվածների թիվն ավելացել է 318-ով, հասնելով 233 հազար 515-ի:

  • Կիսվել: