Իտալիայի նախագահն ու վարչապետը Զելենսկիի հետ հանդիպմանը վստահեցրել են, որ լիակատար աջակցում են Ուկրաինային
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան և վարչապետ Ջորջիա Մելոնին Հռոմում ընդունել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին:
Հանդիպման ընթացքում Մատարելլան լիակատար աջակցություն է հայտնել Ուկրաինայի նախագահին, որն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել Իտալիայի ցուցաբերած աջակցության համար:
Զելենսկին նաև հավելել է, որ երկու երկրների միջև ամուր հարաբերությունների շարունակման ակնկալիք ունի:
Վարչապետ Ջորջա Մելոնին ևս աջակցություն է հայտնել Ուկրաինային: ՛՛Մենք հաստատել ենք մեր լիակատար աջակցությունն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի՛՛,- ասել է նա՝ խոստանալով շարունակել ճնշել Ռուսաստանին պատժամիջոցների միջոցով: