հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Իտալիան պայքարում է կորոնավիրուսի դեմ․ Վենետիկի կառնավալը կչեղարկվի

Իտալիան պայքարում է կորոնավիրուսի դեմ․ Վենետիկի կառնավալը կչեղարկվի

Իտալիայում նոր կորոնավիրուսով վարակվածներ թիվ հասել է 132-ի, նրանցից 2-ը մահացել են, 26-ը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում: 50 մարդ էլ հոսպիտալացվել է։ Այս մասինլրագրողներին հայտնել է Իտալիայի քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության ղեկավար Անջելո Բորելին։ 

Վարակման բոլոր դեպքերը գրանցվել են Իտալիայի հյուսիսում։ Կորոնավիրուսի տարածման օջախներ համարվող Միլանից ոչ հեռու գտնվող Կոդոնյո և Պադուի նահանգի Վո քաղաքները մեկուսացվել են։  Կարանտինի տակ են ևս ինը կոմունաներ՝ Կոդոնյոյի շուրջը, որտեղ ապրում է շուրջ 50 000 մարդ:

Տեղեկացնենք, որ Իտալիայի հյուսիսում այժմ ընթանում է երկու խոշոր միջոցառում՝ Միլանի նորաձևության շաբաթն ու Վենետիկի կառնավալը: Ամենից շատ հիվանդացել են Լոմբարդիայում, որտեղ է Միլանը (մոտ 90 մարդ) և Վենետո շրջանում, որը ներառում է Վենետիկը (ավելի քան 20 մարդ): 

Վենետիկի իշխանությունները հայտարարել են, որ կչեղարկել Վենետիկի կառնավալի հետագա անցկացումը, իսկ  Ջորջո Արմանիի ցուցադրությունը տեղի կունենա փակ դռների հետևում։ Փակ են մի շարք մշակութային հաստատություններ, չեղարկվել են ֆուտբոլային հանդիպումներ։

  • Կիսվել: