երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Իտալիան Իսրայելի հարցով զսպվածության կոչ է արել Իրանին

Իտալիան Իսրայելի հարցով զսպվածության կոչ է արել Իրանին

Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին Իրանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել իսրայելական ավիահարվածի պատասխանի հարցում, որի հետեւանքով ապրիլի 1-ին զոհվել են յոթ իրանցի զինծառայողներ Դամասկոսում երկրի դիվանագիտական ներկայացուցչությունում: Այս մասին հայտնում է իրանական Tasnim-ը։

Նշվում է, որ ուրբաթ կայացած հեռախոսազրույցում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահիանը եւ նրա իտալացի գործընկերը քննարկել են այս հարցերը, եւ Տայանին Իրանին զսպվածության կոչ է արել։

Նա նշել է, որ Իտալիան դատապարտել է Իսրայելի հարձակումը Եվրամիության հետ միասին։ Տայանին անհրաժեշտություն է համարել դիվանագիտական առաքելությունների անձեռնմխելիությունը։ Նա նաեւ նշել է, որ անհրաժեշտ է ընդլայնել Իրանի հետ երկկողմ հարաբերությունները։

Տայանին նաեւ ընդգծել է Կարմիր ծովում անվտանգության կարեւորությունը՝ նշելով, որ լարվածության նվազեցման հարցում Իրանի դրական դերի ֆոնին Իտալիան Թեհրանին կոչ է անում զերծ մնալ նույն ճանապարհից եւ նպաստել տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատմանը:

  • Կիսվել: