հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան ԵՄ-ին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել ՀԱՄԱՍ-ի և նրա կողմնակիցների դեմ

Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան ԵՄ-ին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել ՀԱՄԱՍ-ի և նրա կողմնակիցների դեմ

Իտալիան, Ֆրանսիան և Գերմանիան Եվրամիությանը կոչ են արել պատժամիջոցներ կիրառել ՀԱՄԱՍ-ի և նրա կողմնակիցների դեմ: Այս մասին ասված է երեք երկրների արտգործնախարարների կողմից ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ժոզեպ Բորելին ուղղված նամակում, տեղեկացնում է Reuters-ը:

՛՛Մենք մեր լիակատար աջակցությունն ենք հայտնում ՀԱՄԱՍ-ի և նրա կողմնակիցների դեմ հատուկ պատժամիջոցների ռեժիմ ստեղծելու առաջարկին: Պատժամիջոցների ռեժիմի արագ ընդունումը մեզ թույլ կտա քաղաքական ազդանշան ուղարկել ՀԱՄԱՍ-ի դեմ պայքարում Եվրամիության հանձնառության և Իսրայելի հետ մեր համերաշխության մասին՛՛,-նշված է նամակում։

  • Կիսվել: