կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Իտալիան Իսրայելին այլևս չի մատակարարում զենք․ ԱԳ նախարար

Իտալիան Իսրայելին այլևս չի մատակարարում զենք․ ԱԳ նախարար

Իտալիան դադարեցրել է Իսրայելին զենքի մատակարարումները՝ Գազայում պատերազմը սկսվելուց հետո: Այս մասին Quotidiano Nazionale-ին տված հարցազրույցում ասել է Իտալիայի փոխվարչապետ և ԱԳ նախարար Անտոնիո Տայանին:

«Գազայում պատերազմի մեկնարկից ի վեր Իտալիան դադարեցրել է բոլոր տեսակի զենքերի մատակարարումն Իսրայելին․ այդ ամենն արգելանքի տակ է։ Ռազմական գործողություններն սկսվելուց հետո մենք կանգնեցրել ենք սպառազինության ու ցանկացած տեսակի զինտեխնիկայի մատակարարումները Իսրայել»,-նշել է նա:

  • Կիսվել: