«It’ s done». Զախարովան սպասում է Լոնդոնի պատասխանին՝ կապված Թրասի՝ Բլինքենին ուղղված հաղորդագրության հետ
Լոնդոնից պատասխան է սպասում Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրան չի հետաքրքրում, թե ով և ինչպես է տեղեկատվություն ստացել Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջև հաղորդագրությունների փոխանակման մասին։ Բայց հետաքրքրում է այն հարցի պատասխանը, թե արդյոք «Հյուսիսային հոսքերի» պայթեցումից հետո Թրասն ուղարկել է «it’ s done» («Արված է») հաղորդագրությունը:
Այս մասին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը գրել է Telegram-ի իր ալիքում։ Միևնույն ժամանակ, Մարիա Զախարովան ընդգծել է, որ այս հարցի պատասխանը Բալթիկ ծովի գազատարներում տեղի ունեցած դիվերսիայից հետո սպասում են միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում: Նրանք իրավունք ունեն իմանալու, թե ինչ է տեղի ունեցել Համաշխարհային էներգետիկ անվտանգության հետ և որն է դերը անգլոսաքսերի այդ ահաբեկչություններում։
Դիվերսիան տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերի 26ճին «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք-2» ստորջրյա խողովակաշարերի երեք ճյուղերում։ Շվեդ սեյսմոլոգները երկու պայթյուն են արձանագրել այն շրջաններում, որտեղ տեղադրվել են գազատարների խողովակները։ Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Nord Stream AG ընկերության գազատարների վնասումից հետո քրեական գործ է հարուցել միջազգային ահաբեկչության գործողության վերաբերյալ:
Նոյեմբերի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, որ Գազպրոմն ուսումնասիրել է «Հյուսիսային հոսքերի» պայթյունների վայրերը։ Դա ակնհայտ ահաբեկչություն էր, արձանագրել է ռուսական պետության ղեկավարը։


