ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Իսրայելը զգուշացրել է հարավային Լիբանանի բնակիչներին

Իսրայելը զգուշացրել է հարավային Լիբանանի բնակիչներին

Իսրայելի պաշտպանության ուժերը «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին ուղղված օդային հարվածներից առաջ նախազգուշացում են տարածել հարավային Լիբանանի մի քանի քաղաքների բնակիչներին: Այս մասին տեղեկացնում է Times of Israel-ը։

Նշվում է, որ ՑԱԽԱԼ-ի խոսնակ գնդապետ Ավիչայ Ադրային, մասնավորապես, ասել է. «ՑԱԽԱԼ-ը շուտով կուղղորդի «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպությանը պատկանող ռազմական ենթակառուցվածքներն ամբողջ հարավային Լիբանանում՝ ի պատասխան տարածաշրջանում իր գործունեությունը վերսկսելու նրա արգելված փորձերի»

ՑԱԽԱԼ-ը միաժամանակ հրապարակել է քարտեզներ, որոնք ցույց են տալիս Մայս ալ-Ջաբալ, Քֆար Թեբնիտ և Դիբբին քաղաքներում տեղակայված թիրախների և շենքերի գտնվելու վայրերը։

«Ձեր անվտանգության համար պարտավոր եք անհապաղ լքել այդ շենքերը և շրջակա տարածքները և հեռանալ դրանցից առնվազն 500 մետր»,-հավելել է ՑԱԽԱԼ-ի խոսնակը։

  • Կիսվել: