Իսրայելը սպառնացել է Ասադին ռմբակոծել նրա պալատները
Իսրայելը սպառնացել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ռմբակոծել նրա պալատները, եթե վերջինս չդադարեցնի կամ չկրճատի ռազմական համագործակցությունը Իրանի հետ իր տարածքում։
Այս մասին գրում է The Jerusalem Post-ը
Ըստ իսրայելական բարձրաստիճան զինվորական աղբյուրի՝ Թել Ավիվը նախազգուշացրել է Ասադին, որ իր երկրում Իրանի գործողությունների հետագա կոծկումը և զենքի փոխանցումը Թեհրան կարող են հանգեցնել Սիրիայի նախագահի համար իր պալատներից մեկի կորստի: