հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Լիբանանում

Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները Լիբանանում

Իսրայելի բանակը՝ ՑԱԽԱԼ-ը, հայտնել է, որ ոչնչացրել է երկրի հարավում և արևելքում գտնվող մի շարք օբյեկտներ, որոնք, ըստ բանակի, օգտագործվել են «Հեզբոլլահ» շարժման ներկայացուցիչների կողմից:

Նշվում է նաև, որ ավիահարվածների հետևանքով տարբեր շրջաններում հրդեհներ են բռնկվել:

«Թիրախավորվել են այն վայրերը, որտեղ վերջին ամիսներին ահաբեկչական գործունեություն է նկատվել: Կշարունակենք Իսրայելի պաշտպանությունը»,- ասված է ՑԱԽԱԼ-ի հաղորդագրության մեջ:

Բանակից հայտարարել են, որ «Հեզբոլլահը» փորձում է վերականգնել Լիբանանում իր մարտական կարողությունները, ինչը մեկ տարի առաջ Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնության խախտում է:

 

  • Կիսվել: