հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Իսրայելը ռմբակոծել է Դամասկոսը

Իսրայելը ռմբակոծել է Դամասկոսը

Հինգշաբթի՝ լույս հոկտեմբերի 27-ի գիշերը, Իսրայելը մի քանի օդային հարվածներ է հասցրել Դամասկոսի արվարձաններին։ Այդ մասին հայտնել է Սիրիայի պաշտպանության նախարարությունը։

Արձակված մի քանի հրթիռներ որսացել է հակաօդային պաշտպանության համակարգը։ Իսրայելական հրթիռակոծությունը նյութական վնասներ է պատճառել, սակայն ՊՆ-ն չի մանրամասնել։

Սիրիայում AFP-ի թղթակիցը հաստատել է, որ լույս հինգշաբթի գիշերը մայրաքաղաքում պայթյուններ են լսվել։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (Մեծ Բրիտանիայում գործող իրավապաշտպան կազմակերպություն) տվյալներով՝ հարվածները հասցվել են Դամասկոսի միջազգային օդանավակայանի մոտ։

  • Կիսվել: