երկուշաբթի, հունիս 16
16 / 6 / 2025
Իսրայելը փորձել է հարձակվել Իրանի Թավրիզի օդանավակայանի վրա. NourNews

Իսրայելը փորձել է հարձակվել Իրանի Թավրիզի օդանավակայանի վրա. NourNews

Իսրայելի ռազմաօդային ուժերը փորձել են հարվածել Իրանի Թավրիզի օդանավակայանին, սակայն իրանական հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ հետ են մղել հարձակումը։ Այս մասին հաղորդում է NourNews գործակալությունը։

Լրատվամիջոցի տեղեկությունների համաձայն՝ Իսրայելը փորձել է հարվածել Թավրիզի Շահիդ Մադանի միջազգային օդանավակայանին հարակից տարածքներին, սակայն քաղաքի հակաօդային պաշտպանությունը հետ է մղել հարձակումը։

Այս պահին քաղաքում իրավիճակը հանգիստ է, իրավիճակը լիովին վերահսկվում է իրավապահ մարմինների կողմից, նշում է գործակալությունը։

  • Կիսվել: