Իսրայելը պետք է դադարեցնի իր գործողությունները Լիբանանում. Կալաս
Իսրայելը պետք է դադարեցնի իր գործողությունները Լիբանանում։ Այս մասին հայտարարել է ԵՄ դիավանգիտության ղեկավար Կայա Կալասը:
Ըստ նրա՝ դիվանագիտությունը լավագույն հնարավորությունն է տալիս կանխելու Լիբանանի քաոսի մեջ ընկղմվելը։
«Հաջակցություն Իրանի Իսրայելի վրա հարձակվելու Հեզբոլլահի որոշումը վտանգի տակ է դնում ամբողջ տարածաշրջանը և ավելացնում մահացու տարր։ Ըստ միջազգային իրավունքի՝ Իսրայելն ինքնապաշտպանության իրավունք ունի»,- ասել է Կալասը։
Նա նաև հավելել է. «Միևնույն ժամանակ, Իսրայելի արձագանքը չափազանց կոշտ է եղել։ Նրա գործողությունները զանգվածային տեղահանման պատճառ են դառնում և ավելի են անկայունացնում փխրուն իրավիճակը»:
Կալասն ընդգծել է նաև, որ Լիբանանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պետք է հարգվեն։


