երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Իսրայելը պետք է դադարեցնի գործողությունը Ռաֆահում. Արդարադատության միջազգային դատարան

Իսրայելը պետք է դադարեցնի գործողությունը Ռաֆահում. Արդարադատության միջազգային դատարան

Այսօր Արդարադատության միջազգային դատարանը Հաագայում որոշում է կայացրել Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ՝ Հարավային Աֆրիկայի խնդրանքով։

Որոշման մեջ ասվում է, որ Ռաֆահում իրավիճակն ավելի է վատացել գործողության մեկնարկից ի վեր, և անհրաժեշտություն է առաջացնել փոփոխել նախկին հրամանները:

Ըստ նոր որոշման՝ «Իսրայելը պարտավոր է անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունը և ցանկացած գործողություն Ռաֆահի շրջանում, որը կարող է բացասաբար ազդել քաղաքի խաղաղ բնակչության վրա»։

Դատարանը Իսրայելից պահանջել է նաև անհապաղ բացել Եգիպտոսի հետ սահմանային անցակետերը՝ հումանիտար օգնության մուտքը Գազա թույլ տալու համար: Ինչպես նաև արդյունավետ քայլեր ձեռնարկել՝ ապահովելու ցեղասպանության մեղադրանքները հետաքննող ՄԱԿ-ի ցանկացած հանձնաժողովի մուտքը Գազայի հատված:

Նշենք, որ Իսրայելը նախապես զգուշացրել էր, որ չի ենթարկվի պատերազմի դադարեցում պահանջող որևէ որոշման։

  • Կիսվել: