շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Իսրայելը մտադիր է վերացնել ՀԱՄԱՍ-ը՝ մերժելով Գազայում զինադադարի կոչով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը

Իսրայելը մտադիր է վերացնել ՀԱՄԱՍ-ը՝ մերժելով Գազայում զինադադարի կոչով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը

Իսրայելը մերժում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը, որը կոչ է անում զինադադար հաստատել Գազայի հատվածում:

 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Իսրայելի ԱԳ նախարար էլի Քոենը:

 

Քոենի խոսքով ՝ Իսրայելը մտադիր է վերացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական կազմակերպությունը: Իսրայելի ԱԳՆ ղեկավարը Մերձավոր Արևելքում հրադադարի կոչն անվանել է ամոթալի և ընդգծել, որ կրակի դադարեցման մասին խոսք լինել չի կարող:

 

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Իսրայելն ընդլայնել է Գազայի հատվածում իրականացվող գործողությունները, ինչի հետևանքով գիշերվա ընթացքում Գազան պատերազմի մեկնարկից ի վեր ամենաուժեղ գնդակոծությանն է ենթարկվել։

Այս իրադարձությունների ֆոնին ՄԱԿ-ը բանաձև է ընդունել, որը կոչ է անում հրադադար հաստատել իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում։

  • Կիսվել: