շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
Իսրայելը մտադիր է իր տիրապետության տակ վերցնել հարավային Լիբանանը. Կաց

Իսրայելը մտադիր է իր տիրապետության տակ վերցնել հարավային Լիբանանը. Կաց

Իսրայելը պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իր Իսրայելը մտադիր է իր տիրապետության տակ վերցնել հարավային Լիբանանը՝ մինչև Լիտանի գետը: Այն, նրա խոսքով, կլինի բուֆերային գոտի, քանի դեռ շարունակվում է պայքարը Իրանի աջակից «Հեզբոլլահ»-ի դեմ:

Իր հերթին ծայրահեղական հայացքներով հայտնի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչն ասել է. «Լիտանի գետը պետք է լինի մեր նոր սահմանը Լիբանանի հետ»: 

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 23-ին, իսրայելական կողմի հարվածից փլուզվել էր գետի վրայով անցնող առանցքային կամուրջը, որը կապում էր հարավային Լիբանանը երկրի մյուս հատվածների հետ։ Իսրայելը հայտարարել էր, թե «Հեզբոլլահ»-ը կամուրջներն օգտագործել է զենքի տեղափոխման համար:

  • Կիսվել: