կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իսրայելը մերժել է պատանդներին վերադարձնելու «Համաս»-ի առաջարկը՝ այն որակելով «զառանցանք»

Իսրայելը մերժել է պատանդներին վերադարձնելու «Համաս»-ի առաջարկը՝ այն որակելով «զառանցանք»

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ բանակցություններից հետո Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ միայն բացարձակ հաղթանակը «Համաս»-ի նկատմամբկ երաշխավորի Իսրայելի ժողովրդի անվտանգությունը, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Իսրայելի և «Համաս»-ի միջև հակամարտության վերջին բռնկումից չորս ամիս է անցել. հետևանքները՝ զոհեր, վիրավորներ, գերիներ, միլիոնավոր տեղահանվածներ եւ բողոքի ցույցերաշխարհի տարբեր քաղաքներում։

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ Էնթոնի Բլինքենը Մերձավոր Արևելքում է՝ փորձելու միջնորդել պատանդների ազատ արձակմանը, որոնց թվում են վեց ամերիկացիներ, կանգնեցնել մարտերը եւ Գազայի պաղեստինցի խաղաղ բնակիչներին ավելի շատ մարդասիրական օգնություն հասցնել: Սակայն Իսրայելի վարչապետը մերժել է պատանդներինազատելու «Համաս»-ի առաջարկը, ինչի դիմաց, ըստ տեղեկությունների, պահանջել է իսրայելական բոլոր ուժերը դուրս բերել Գազայից:

«Այսօր ես պետքարտուղար Բլինքենին ասացի, որ «Համաս»-ին հաղթելուց հետո մենք այնպես կանենք, որ Գազայի հատվածը վերջնականապես ապառազմականացվի: Պատմություննարդեն ապացուցել է, որ կա միայն մեկ ուժ, որը կարող է նման բան խոստանալ՝ Իսրայել պետությունը մեր պաշտպանության բանակի և անվտանգության ուժերի միջոցով»,-հայտարարել է Նեթանյահուն:

  • Կիսվել: