Իսրայելը Լիբանանում կրկին հարված է «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին
Իսրայելի պաշտպանության ուժերը Լիբանանի Բեկաա շրջանում նոր հարվածներ են հասցրել «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ին:
Ինչպես հաղորդվում է՝ հարվածներ են հասցվել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ»-ի օբյեկտին։ Բեկաա շրջանում թիրախավորվել են ռազմավարական զենքի արտադրության և պահեստավորման օբյեկտները։
Իսրայելի պաշտպանության բանակը նաև հայտնել է. «Հեզբոլլահ»-ը շարունակում է փորձել վերականգնել իր ահաբեկչական ակտիվները Լիբանանի ողջ տարածքում։ «Հեզբոլլահ»-ի ենթակառուցվածքների առկայությունը և նրա գործունեությունն այս տարածքներում Իսրայելի և Լիբանանի միջև կնքված համաձայնագրերի խախտում է»:


