Իսրայելը Լիբանանի հարավում հարվածել է «Հեզբոլլահի» օբյեկտներին
Իսրայելական ուժերը հայտարարել են, որ Լիբանանի հարավում հարվածել են «Հեզբոլլահի» օբյեկտներին, հայտնում են արաբական ԶԼՄ-ները:
Ըստ ՑԱԽԱԼ-ի՝ թիրախում են եղել ուսումնական կենտրոն և ռազմական այլ օբյեկտներ, որոնք օգտագործվել են իսրայելցի զինվորականների դեմ ահաբեկչական հարձակումներ իրականացնելու նպատակով:
Նշվում է, որ Լիբանանի Նաբատիե նահանգում տուն է պայթեցվել: Իսրայելական ուժերի թիրախում են հայտնվել նաև Լիբանանի հարավային շրջանները։
Լիբանանի Առողջապահության նախարարությունն էլ հայտնել է, որ չնայած 2024 թ. նոյեմբերին կնքված հրադադարին՝ մեկ տարվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 300-ից ավելի մարդ, վիրավորվել՝ շուրջ 600-ը:


