շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իսրայելը կշարունակի Ռաֆահի վրա հարձակումները՝ քաղաքացիական անձանց հեռանալուց հետո. Նեթանյահու

Իսրայելը կշարունակի Ռաֆահի վրա հարձակումները՝ քաղաքացիական անձանց հեռանալուց հետո. Նեթանյահու

Իսրայելը կշարունակի հարձակումները ՀԱՄԱՍ-ի վրա Գազայի հարավում՝ Ռաֆահում, քաղաքացիական անձանց հեռանալուց հետո՝ հայտարարել է Բենիամին Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետը չի հայտնել, թե երբ կարող է տեղի ունենալ հարձակումը, կամ ուր կարող են գնալ հարյուր հազարավոր մարդիկ, որոնք այժմ գտնվում են Ռաֆահում: Միևնույն ժամանակ, Նեթանյահուն գտնվում է միջազգային հանրության աճող ճնշման տակ, որը պահանջում է զերծ մնալ նախատեսվող հարձակումից:

«Մենք կպայքարենք մինչև լիակատար հաղթանակ: Դա ներառում է նաև հզոր գործողություններ Ռաֆահում այն բանից հետո, երբ մենք թույլ կտանք քաղաքացիական բնակչությանը լքել ռազմական գործողությունների գոտիները»,- նշել է Նեթանյահուն:

  • Կիսվել: