չորեքշաբթի, հուլիս 15
15 / 7 / 2026
Իսրայելը կարող է ուժեղ հարվածի միջոցով զսպել Իրանի միջուկային ծրագրի իրագործումը. Իսրայելի ՊՆ

Իսրայելը կարող է ուժեղ հարվածի միջոցով զսպել Իրանի միջուկային ծրագրի իրագործումը. Իսրայելի ՊՆ

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել է, որ Իսրայելը կարող է ուժեղ հարվածի միջոցով զսպել Իրանի միջուկային ծրագրի իրագործումը։

՛՛Իրանը գլոբալ խնդիր է, ոչ թե Իսրայել պետության մասնավոր խնդիրը։ Մենք, ի վերջո, կարող ենք ուժեղ հարված հասցնել՝ իրանական ծրագիրը զսպելու համար՛՛,-ասել է Գանցը։

Նա անդրադարձել է նաև Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի վերականգնման բանակցություններին և ասել, որ Իսրայելը շատ դժգոհ է այդ համաձայնագրից: Միևնույն ժամանակ Գանցը չի բացառել, որ գործարքի վերականգնման համաձայնությունը կարող է ձեռք բերվել առաջիկա օրերին:

 

 

  • Կիսվել: