Իսրայելը հրաժարվում է ազատ արձակել պաղեստինցի ամենահայտնի առաջնորդին
Պաղեստինի ամենահայտնի առաջնորդ Մարվան Բարղութին ներառված չէ բանտարկյալների թվում, որոնց Իսրայելը մտադիր է ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների դիմաց՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնության շրջանակում, տեղեկացնում է The Associated Press-ը:
Նշվում է, որ Իսրայելը նաև մերժել է ազատ արձակել այլ բարձրաստիճան բանտարկյալների, որոնց ազատ արձակումը ՀԱՄԱՍ-ը վաղուց էր պահանջում:
Սակայն դեռ պարզ չէ՝ Իսրայելի կառավարության պաշտոնական կայքում հրապարակված մոտ 250 բանտարկյալների ցուցակը վերջնակա՞ն է, թե՞ ոչ:
ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Մուսա Աբու Մարզուկը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը հայտնել է, որ իրենք պնդում են Բարղութիի և այլ բարձրաստիճան անձանց ազատ արձակումը: Այս հարցով միջնորդների հետ բանակցություններ են ընթանում:
Իր հերթին Իսրայելը Բարղութիին համարում է ահաբեկչության առաջնորդ:


