երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Իսրայելը «Հեզբոլլահի» ստորաբաժանման հրամանատարի հուղարկավորության ժամանակ հարվածներ է հասցրել. կան զոհեր

Իսրայելը «Հեզբոլլահի» ստորաբաժանման հրամանատարի հուղարկավորության ժամանակ հարվածներ է հասցրել. կան զոհեր

Անցյալ շաբաթ սպանվեց ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավար Սալեհ ալ-Աուրին։ Ընդամենը 24 ժամ առաջ սպանվել է «Հեզբոլլահ» շիական կազմակերպության Ռադվանի ստորաբաժանման հրամանատար Վիսամ ալ-Թավիլը: Այսօր նրա հուղարկավորության ժամանակ հարված է հասցվել, տեղեկացնում է Al Jazeera-ն։

Նշվում է, որ մեկ մարդ մահացել է։ Ավելի ուշ ևս մեկ հարված է հասցվել, ու ևս երեք մարդ է զոհվել։

Ըստ Al Jazeera-ի՝ Իրավիճակը շատ վտանգավոր է դառնում։ «Հեզբոլլահի» դաշտային հրամանատարների դեմ այս հարվածները տեղի են ունեցել Լիբանանի տարածքում։ Ի պատասխան՝ «Հեզբոլլահը» հարված է հասցրել 40 կմ դեպի Իսրայելի տարածք։

  • Կիսվել: