երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Իսրայելը հայտնել է Սիրիայի ռազմական նավատորմը ոչնչացնելու մասին

Իսրայելը հայտնել է Սիրիայի ռազմական նավատորմը ոչնչացնելու մասին

Իսրայելի ռազմածովային ուժերը ոչնչացրել են Սիրիայի ռազմական նավատորմը: Այս մասին Հայֆայում ռազմածովային ուժերի բազա այցելության ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը, տեղեկացնում է The Times of Israel-ը:

Նշվում է, որ հարձակման արդյունքում ոչնչացվել են Լաթաքիայի շրջանում գտնվող գրեթե բոլոր ռազմանավերն ու մոտորանավերը։

Իր հերթին Reuters-ը հայտնել է, որ անցած գիշեր սիրիական ռազմական օբյեկտներին և ավիաբազաներին հասցվել է մոտ 200 հարված:

Հաղորդվում է նաև, որ Սիրիայում զինված ընդդիմության կողմից իշխանության զավթումից ի վեր հարվածների ընդհանուր թիվը գերազանցել է 300-ը։

  • Կիսվել: