ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Իսրայելը հայտնել է Լիբանանից իր ուղղությամբ արձակված հրթիռները որսալու մասին

Իսրայելը հայտնել է Լիբանանից իր ուղղությամբ արձակված հրթիռները որսալու մասին

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են Լիբանանից երկրի ուղղությամբ արձակված հրթիռներ որսալու մասին՝ նշելով, որ դրանցից մի քանիսն ընկել են բաց տարածքում։ Այս մասին ասված է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Իսրայելի մի քանի շրջաններում Լիբանանից արձակված արկեր են հայտնաբերվել։ Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են դրանցից մի քանիսը, և ևս մի քանիսն (արկեր - խմբ.) ընկել են բաց տարածքներում։ Հարված է գրանցվել նաև Իսրայելի կենտրոնում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ որոնողական-փրկարարական գործողություններ են իրականացվում այն ​​տարածքներում, որտեղ ստացվել են արկերի ընկնելու մասին հաղորդագրություններ։

  • Կիսվել: