Իսրայելը հայտարարել է, որ կշարունակի ռազմական գործողությունները Լիբանանում՝ մինչև «Հեզբոլլահի» զինաթափումը
Իսրայելը մտադիր է շարունակել իր ռազմական գործողությունները Լիբանանում՝ մինչև շիական «Հեզբոլլահ» կազմակերպության լիակատար զինաթափումը։ Այս մասին ՀՕՊ ուժերի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իսրայելի բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը, տեղեկացնում է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. «Մենք վճռականորեն տրամադրված ենք վերացնել «Հիզբոլլահ»-ի կողմից ներկայացվող սպառնալիքը և չենք կանգնի մինչև այս ահաբեկչական կազմակերպությունը զինաթափվի»:


