Իսրայելը հայտարարել է, որ չի ձգտում էքսպանսիայի և հարևան երկրները նվաճելուն
Իսրայելը չի ձգտում ընդլայնվել և նվաճել Մերձավոր Արևելքի հարևան պետությունների տարածքը։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունները, ով ենթադրում էր, որ Իսրայելը ձգտում է ընդարձակվել մինչև Տիգրիս և Եփրատ։
«Էրդողանը շարունակում է թուրք ժողովրդին գցել ատելության և բռնության կրակի մեջ՝ հանուն ՀԱՄԱՍ-ի իր ընկերների, այսօր նա կոչ է անում իսլամական երկրներին դաշինք կազմել Իսրայելի դեմ՝ պնդելով, որ Իսրայելը ցանկանում է տիրանալ տարածաշրջանի երկրներին, այդ թվում՝ Թուրքիային»,-ասել է նա։
Նրա խոսքով՝ Իսրայելը «պաշտպանում է իր սահմաններն ու իր քաղաքացիներին ՀԱՄԱՍ-ից»։