հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իսրայելը հայտարարել է «Իսլամական ջիհադ» հրթիռային ծրագրի ղեկավարին վերացնելու մասին

Իսրայելը հայտարարել է «Իսլամական ջիհադ» հրթիռային ծրագրի ղեկավարին վերացնելու մասին

Իսրայելը հայտարարել է ՛՛Իսլամական ջիհադ՛՛ հրթիռային ծրագրի ղեկավար Ալի Հասան Գալիին Գազայի հարավում գտնվող բնակելի շենքի գիշերային գնդակոծության ժամանակ վերացնելու մասին: Այս մասին տեղեկացնում է Haaretz-ը։

Նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել, որում, մասավորապես, ասված է. ՛՛Գալին համարվում էր պաղեստինյան իսլամական ջիհադի առանցքային դեմքը: Նա ակտիվ մասնակցություն է ունեցել Իսրայելի վրա վերջերս իրականացված հրթիռային հարձակմանը՛՛:

՛՛Իսլամական ջիհադի՛՛ հայտարարության մեջ նշվում է, որ Գալին սպանվել է կազմակերպության երկու այլ բարձրաստիճան ղեկավարների հետ միասին, որոնց անունները չեն հաղորդվում:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Reuters-ը՝ վերջին հարձակումների արդյունքում զոհվել է առնվազն 24 պաղեստինցի, այդ թվում՝ հինգ կին և հինգ երեխա, ինչպես նաև ՛՛Իսլամական ջիհադի՛՛ երեք առաջնորդներ:

  • Կիսվել: