շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսում ժամանակավոր հրադադարի մասին

Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածի հյուսիսում ժամանակավոր հրադադարի մասին

Իսրայելցի զինվորականները ժամանակավորապես դադարեցրել են ռազմական գործողությունները Գազայի հատվածի հյուսիսում։ Այդ մասին թվիթերյան(X) սոցիալական ցանցում հայտնել է ՑԱԽԱԼ-ի մամուլի քարտուղարը․

«Իսրայելը ժամը 11:00-15:00-ն դադարեցրել է ռազմական գործողությունները Ջեբալիայի շրջանում», - նշել է նա:

ՑԱԽԱԼ-ից հայտնել են, որ մինչև ժամը 17:00-ն մարդասիրական միջանցք կգործի Գազայի հյուսիսային շրջանների բնակիչների համար դեպի Ալ Շիֆա հիվանդանոց։ 

 

  • Կիսվել: