Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին
Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Լիբանանի մարտական դիրքերին, հայտնում է Today in Israel-ը։
Հոկտեմբերի 15-ի առավոտյան Լիբանանից ականակոծվել է Արևմտյան Գալիլեայում գտնվող Շտուլա մոշավը։
Միջադեպի արդյունքում, նախնական տվյալներով, վիրավորվել է հինգ զինվորական, հայտնում է «Իսրայելի ձայն» տելեգրամյան ալիքը։
Տուժածներից մեկի վիճակը ծանր է։ Ժամը 09:53-ին Իսրայելի պաշտպանության բանակը պարզել է, թե որտեղից է եղել ականանետային հարձակումը և սկսել պատասխան կրակը: