կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսից դեպի հարավ գտնվող թիրախներին

Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսից դեպի հարավ գտնվող թիրախներին

 Իսրայելի զինվորականները հունիսի 10-ի վաղ առավոտյան մի քանի հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաքից դեպի հարավ գտնվող թիրախներին:

Նրա հաղորդագրության համաձայն, սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռների մեծ մասը, որոնք արձակվել Էին Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների շրջանից: Տուժել Է մի խաղաղ բնակիչ:
 
Նաեւ հարվածները նյութական վնաս են հասցրել: Ինչպես նշվում Է, հարվածները հասցվել են տեղական ժամանակով 04:20-ին (Երեւանի ժամանակով 05:20-ին): Իսրայելական The Haaretz հրատարակությունը հիշեցնում Է, որ սա երկրորդ հաղորդագրությունն Է այս շաբաթ Սիրիային հասցված իսրայելական հարվածի մասին:
 
Սիրիական պետական հեռուստատեսությունը հունիսի 6-ին հաղորդել Էր հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատելու մասին՝ ի պատասխան Դամասկոսի հարավային շրջաններին Իսրայելի հասցրած հարվածների, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը։

  • Կիսվել: