Իսրայելը հարվածել է Սիրիայի հարավում գտնվող Ջամլա բնակավայրի ծայրամասին
Իսրայելական բանակը հարվածել է Սիրիայի հարավում գտնվող Դարաա նահանգի Ջամլա բնակավայրի ծայրամասին, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Syria TV-ին։
Ինչպես հաղորդվում է՝ բնակավայրի ծայրամասը հրետակոծվել է իսրայելական ուժերի կողմից։
Աղբյուրը հիշեցնում է, որ դեռևս նոյեմբերի վերջին հաղորդվել էր, որ իսրայելական ինքնաթիռները հարվածել են Բեյթ Ջանն բնակավայրին, որը գտնվում է Սիրիայի մայրաքաղաքից 50 կիլոմետր հեռավորության վրա։
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ զոհվել է առնվազն 13 քաղաքացիական անձ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, և վիրավորվել է 25 մարդ:


