ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իսրայելը հարվածել է Լիբանանի տարածքում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին

Իսրայելը հարվածել է Լիբանանի տարածքում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին

Իսրայելի բանակը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի տարածքում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական նշանակության շենքերին, արձակման կայանքներին և ենթակառուցվածքներին: Այս մասին հայտնել են ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունից:

ՑԱՀԱԼ-ը տեղեկացրել է նաև, որ վերջին մի քանի ժամվա ընթացքում գրանցվել է Լիբանանի կողմից Իսրայելի ուղղությամբ մի քանի արկերի արձակում: Ի պատասխան՝ Իսրայելի հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին:

Նշենք, որ ավելի վաղ «Հեզբոլլահից» հայտնել էին, որ կուսակցության զինված կազմավորումները անօդաչու թռչող սարք են օգտագործել սահմանամերձ Ռամիմ շրջանում իսրայելական զորանոցին հարվածելու համար:

Ինչպես հաղորդվում է՝ ճշգրիտ հարվածի հետևանքով իսրայելական կողմն ունի զոհեր և վիրավորներ։

 

  • Կիսվել: