Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին
Իսրայելը հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձանին, հայտնում են տեղի ԶԼՄ-ները:
Նշվում է, որ հրթիռները հարվածել են «Հեզբոլլահ»-ի շտաբի հարևանությամբ գտնվող Բահման հոսպիտալին. թիրախը հրամանատարն էր:
Հաղորդվում է նաև, որ սա հունվարի 2-ից ի վեր հասցված առաջին հարվածն է Բեյրութի հարավային արվարձաններին։