ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իսրայելը հարձակումների պատճառով կտարհանի Լիբանանի սահմանի մոտ գտնվող 28 համայնքի բնակիչներին

Իսրայելը հարձակումների պատճառով կտարհանի Լիբանանի սահմանի մոտ գտնվող 28 համայնքի բնակիչներին

Իսրայելի պաշտպանության բանակը և պաշտպանության նախարարությունը հայտարարել են, որ պատրաստվում են տարհանել քաղաքացիական անձանց, որոնք ապրում են Լիբանանի սահմանից մինչև երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող համայնքներում. պատճառը վերջին օրերին լիբանանյան Հըզբոլլահ շարժման և պաղեստինյան խմբավորումների կողմից կրկնվող հրթիռային  հարձակումներն են, գրում է timesofisrael.com-ը: Խոսքը 28 քաղաքի և բնակավայրի մասին է:

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի կողմից ծրագիրը հաստատվելուց հետո բնակիչները կտեղափոխվեն պետական ֆինանսավորվող հյուրատներ:Իսրայելի պաշտպանության բանակն ասում է, որ ծանուցել է տարածքի տեղական իշխանությունների ղեկավարներին ծրագրի առաջիկա իրագործման մասին։

  • Կիսվել: