կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Իսրայելը գիշերն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում մոտ 750 օբյեկտի

Իսրայելը գիշերն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում մոտ 750 օբյեկտի

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ գիշերը ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ին և այլ խմբավորումներին պատկանող մոտ 750 օբյեկտի ուղղությամբ:

Թիրախների թվում է եղել 12 բազմահարկ աշտարակ, որոնք, ըստ Իսրայելի պաշտպանության, պարունակում են ՀԱՄԱՍ-ի ակտիվներ, հայտնում է  Times of Israel:

Զինվորականների խոսքով՝ հարվածել են նաև ՀԱՄԱՍ-ի երեք օպերատորի, որոնք պատասխանատու են Իսրայելի վրա վերջին օրերին ականանետային կրակոցների համար: Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ եռյակը թիրախավորվել է Գազայի հատվածում գտնվող ռազմական հրամանատարական կենտրոնում:

Մյուս թիրախները ներառում են թունելներ, ռազմական համալիրներ, բարձրաստիճան անդամների նստավայրեր, որոնք օգտագործվում են որպես ռազմական հրամանատարական կենտրոններ, զենքի պահեստներ և կապի սենյակներ, ասել է Իսրայելի պաշտպանության բանակը:

  • Կիսվել: