հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Իսրայելը Գազայի հատվածի «Աշ Շիֆա» հիվանդանոցում գտնվողներին 1 ժամ է տվել տարհանվելու համար

Իսրայելը Գազայի հատվածի «Աշ Շիֆա» հիվանդանոցում գտնվողներին 1 ժամ է տվել տարհանվելու համար

Գազայի հատվածի «Աշ Շիֆա» հիվանդանոցի շրջանում հատուկ գործողություն իրականացնող իսրայելցի զինվորականները բուժհաստատությունում գտնվողներին ժամանակ են տվել տարհանվելու համար: Տեղեկությունը հայտնում է «Al Jazeera»–ն՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Իսրայելի զինված ուժերը Գազայի հիվանդանոցի բժիշկներին, հիվանդներին և տեղահանված անձանց մեկ ժամ են տվել տարհանվելու համար», - հայտնում է հեռուստաալիքը:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) կարողացել է մտնել Գազայի «Աշ Շիֆա» բժշկական կենտրոն: Ավելի ուշ ՑԱԽԱԼ-ը հայտնել էր, որ հիվանդանոցի տարածքում հայտնաբերել է ՀԱՄԱՍ–ի հրամանատարական կենտրոնը։

  • Կիսվել: