երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իսրայելը և «Հեզբոլլահը» ցանկանում են համաձայնագիր ստորագրել լարվածությունը նվազեցնելու համար

Իսրայելը և «Հեզբոլլահը» ցանկանում են համաձայնագիր ստորագրել լարվածությունը նվազեցնելու համար

Իսրայելը և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը նախատեսում են համաձայնագիր ստորագրել՝ նվազեցնելու լարվածությունը լիբանանա-իսրայելական սահմանին։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։

Ակնկալվում է, որ ստանձնած պարտավորությունները ուղղված կլինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ 2006 թվականի 1701 բանաձեւի մասնակի իրականացմանը: Մասնավորապես, պարտավորություններից մեկը ենթադրում է հրադադար երկու երկրների սահմանին։ Կողմերը, սակայն, չեն նախատեսում նոր պայմանագրեր ստորագրել։

«ԱՄՆ-ը, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան հանդես կգան հայտարարությամբ, որտեղ մանրամասն կներկայացնեն այն պարտավորությունները, որոնք կողմերից յուրաքանչյուրը համաձայնել է ստանձնել»,- ասվում է հայտարարության մեջ։

  • Կիսվել: