ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հրադադար են հայտարարում

Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հրադադար են հայտարարում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը և Իսրայելի իշխանությունները պայմանավորվածություն են ձեռք բերել Գազայի հատվածում երեք օր ժամկետով զինադադարի մասին: Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տեղեկություններով` հակամարտության կողմերի միջև համաձայնագիրը ներառում է Գազայում եռօրյա զինադադար:

Նշվում է նաև, որ իսրայելական կողմը հավանություն է տվել ՄԱԿ-ի վերահսկողության ներքո պաղեստինյան անկլավ սահմանափակ քանակությամբ վառելիքի տեղափոխմանը:
Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ի առավոտյան Իսրայելը Գազայի հատվածից աննախադեպ հրթիռային հարձակման ենթարկվեց։ Իսրայելի բանակի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ծայրահեղականներն ավելի քան 3 հազար հրթիռ են արձակել: Բացի այդ, տասնյակ ահաբեկիչներ ներխուժել են Իսրայելի հարավում գտնվող սահմանամերձ շրջաններ։ Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևը հայտարարեց, որ Իսրայելի դեմ «Ալ Աքսայի ջրհեղեղ» գործողություն է անցկացնում: Իսրայելի պաշտպանության բանակն էլ (ՑԱԽԱԼ) հայտնեց Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ «Երկաթե թրեր» գործողության մեկնարկի մասին։

  • Կիսվել: