Իսրայելը դարձյալ հարվածներ է հասցրել Լիբանանին
Իսրայելը դարձյալ հարվածներ է հասցրել Լիբանանին։ Հարվածները թիրախավորել են հարավային Հանին քաղաքը: Այս մասին տեղեկացնում է Al Jazeera-ն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ից ի վեր գրոհում են Իրանի տարածքի վրա՝ պատճառելով ավերածություններ և մարդկային կորուստներ։ Ի պատասխան՝ Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում ԱՄՆ ռազմական բազաներին։ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվել են նաև Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Սեյեդ Խամենեին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
Մարտի 2-ին «Հըզբոլլահը» նույնպես մտավ Իսրայելի դեմ պատերազմի մեջ։ Իսրայելը հայտարարեց շարժման դեմ հարձակման մեկնարկի մասին և մտավ հարավային Լիբանան՝ հարվածելու Շարժման՝ այնտեղ տեղակայված օբյեկտներին:


