Իսրայելը չի ստիպել ինձ հարձակվել Իրանի վրա․ Թրամփ
Իրանը չունի նավատորմ, ռազմաօդային ուժեր, օդային պաշտպանության համակարգ, նրանց ռադարներն անջատված են, ամեն ինչ շարքից դուրս է եկել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա, մասնավորապես, նշել է. «Իսրայելը չի ստիպել ինձ հարձակվել Իրանի վրա։ Գուցե ես եմ ստիպել նրանց դա անել»:
Թրամփը նաև հավելել է, որ պատրաստվում են խզել Իսպանիայի հետ բոլոր կապերը։
«Մենք չենք ուզում որևէ կապ ունենալ Իսպանիայի հետ։ Իսպանիան մեզ ասաց, որ չենք կարող օգտագործել նրանց բազաները, և դա նորմալ է, մեզ դրանք պետք չեն։ Եթե մենք ուզում ենք, կարող ենք պարզապես թռչել և օգտագործել դրանք։ Ոչ ոք չի ասելու մեզ, որ չօգտագործենք դրանք»,-նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իսպանիայի վարչապետն Իրանին ուղղված ԱՄՆ հարվածներն անվանել է «անհիմն և վտանգավոր ռազմական ներխուժում»:
Տեսանյութը՝ այստեղ:


