երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Իսրայելը չի հրաժարվում Ռաֆահում ցամաքային գործողություններից. Նեթանյահու

Իսրայելը չի հրաժարվում Ռաֆահում ցամաքային գործողություններից. Նեթանյահու

Իսրայելը չի ​​հրաժարվի Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքի վրա հարձակումից՝ արմատական ​​իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժման ուժերին ոչնչացնելու նպատակով, հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, տեղեկացնում է Deutsche Welle-ն։

Նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ով ցանկանում է դադարեցնել մեր գործողությունը Ռաֆահում, ի վերջո, մեզ ասում է՝ ՛՛պարտվիր պատերազմը՛՛։ Հարձակումը կսկսվի այն ժամանակ, երբ մենք խաղաղ բնակիչներին մարտական ​​շրջաններից դեպի անվտանգ վայրեր տեղափոխվելու հնարավորություն կտանք՛՛:

Մոտ 1,3 միլիոն ներքին տեղահանված պաղեստինցիներ վերջին ամիսներին ապաստան են գտել Ռաֆահում: Մի շարք համաշխարհային քաղաքական գործիչներ մտահոգություն են հայտնել Ռաֆահի խաղաղ բնակիչների ճակատագրի առնչությամբ՝ հաշվի առնելով Իսրայելի ծրագրերը:

  • Կիսվել: