երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Իսրայելը ցանկանում է պաղեստինցիների վերադարձը Գազայի հյուսիս օգտագործել ՀԱՄԱՍ-ի հետ գործարքում

Իսրայելը ցանկանում է պաղեստինցիների վերադարձը Գազայի հյուսիս օգտագործել ՀԱՄԱՍ-ի հետ գործարքում

Սերգեյ Փարաջանովի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների բացման շրջանակում Կինոյի տան հարակից հատվածում այսօր՝ հունվարի 9-ին, տեղադրվել է  Փարաջանովի արձանը: (քանդակագործ՝ Արա Ալեքյան)։

Բացման արարողությանը մասնակցում էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշեց, որ 2023-2024 թվականները հարուստ են նման միջոցառումներով.«Սերգեյ Փարաջանովի, Արամ Խաչատուրյանի, Շառլ Ազնավուրի հոբելյաններն են, մարդիկ, որոնցով հայ ժողովուրդը ամբողջ աշխարհին ներկայանում է և ճանաչելի է լինում: Նրանք մարդիկ են, որոնց անունը հնչելիս, նրանք անմիջապես ասոցացվում են Հայաստանի եւ հայ ժողովրդի հետ:

Այսօր Փարաջանովի ծննդյան օրն է, բայց մեր միջոցառումները, որոնք հաստատվել են կառավարական հանձնաժողովի կողմից, լինելու են ամբողջ տարվա ընթացքում: Մենք մի քանի մեծ միջոցառումներ ունենք, հաստատել ենք ավելի քան 30 ծրագիր: Մենք հոբելյանը նշելու ենք ոչ միայն Հայաստանում, Երեւանում, այլեւ մեր մարզերում, արտասահմանում, մասնավորապես՝ Ֆրանսիայում և Վրաստանում արդեն ունենք նախանշված ծրագրեր»,-ասաց նա՝ հավելելով, որ արձանը տեղ կգտնի Կինոյի տան շենքի դիմաց:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին նշեց. «Հայ կինոյի 100-ամյակի ամփոփումը և Փարաջանովի 100-ամյակով ամփոփումը ցույց է տալիս կինոյի ոլորտում այն զարգացումը, որ կարող ենք նկատել, եւ որը ոգեւորող է: Նախորդ տարի մեր ֆիլմերը ավելի քան 74 տոկոսով մեծացրել են իրենց մասնակցությունը միջազգային կինոփառատոններին: Մենք ուրախությամբ նշում ենք, որ մեր ավելի քան 10 ֆիլմեր ավելի քան 28 մրցանակ են բերել տարբեր միջզգային հեղինակային փառատոններում: Մենք հիմա բոլորս անհամբեր սպասում ենք «Ամերիկացի» ֆիլմի հաջողությանը Օսկարի մրցանակաբաշխությանը: Բայց այն արդյունքը, որ գրանցված է, արդեն հաջողություն է, որովհետեւ «Ամերիկացի» ֆիլմը, որն ամբողջությամբ հայկական ֆիլմ է, արդեն իսկ հայտնվել է Օսկարի մրցանակաբաշխության կարճ ցանկում:  Մենք դեռ շատ անելիք ունենք, իսկ հոբելյանները նշելը լավ առիթ է, որպեսզի խոսենք այդ անելիքների մասին»:

Անդրադառնալով Փարաջանովի արձանին՝ նախարարն ասաց.«Արձանը շատ բնորոշ ու բնութագրական է: Պետք է նշեմ, որ մեր ավելի գլոբալ հեռանկարը Կինոյի տան բակում աստղային պուրակ ունենալը, այդտեղ արձանը տեղադրելը և հրապարակն անվանակոչելն է: Մեր առաջարկն ուղարկվել է քաղաքապետարան, որով առաջարկվում է, որ դիմացի հրապարակը, որտեղ կտեղադրվի Փարաջանովի արձանը, անվանակոչել Նռան գույնի հրապարակ»:

  • Կիսվել: