շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Իսրայելը ԱԹՍ-ներով գնդակոծում է Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցը

Իսրայելը ԱԹՍ-ներով գնդակոծում է Գազայի Ալ-Շիֆա հիվանդանոցը

Իսրայելական անօդաչու թռչող սարքերն ինտենսիվ գնդակոծում են Գազայի հատվածի հյուսիսում գտնվող «Ալ Շիֆա» հիվանդանոցը։ Այդ մասին հայտնել է Պաղեստինի կառավարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը։ 

Մամուլի ծառայությունը հաստատել է, որ հարվածների հետևանքով մի քանի մարդ է վիրավորվել: Հաղորդվում է նաև, որ տեղահանվածների ընտանիքը, որը հիվանդանոցի տարածքից փախուստի փորձ էր կատարում, զոհվել է իսրայելական ԶՈՒ գնդակոծությունից։

Պաղեստինի կառավարությունը կոչ է արել Գազայի հատվածում գտնվող միջազգային կազմակերպություններին անհապաղ մեկնել հիվանդանոց։

  • Կիսվել: