ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Էրդողանի հայտարարություններից հետո Իսրայելը հետ է կանչում իր դիվանագետներին Թուրքիայից

Էրդողանի հայտարարություններից հետո Իսրայելը հետ է կանչում իր դիվանագետներին Թուրքիայից

Իսրայելը հետ է կանչում իր դիվանագետներին Թուրքիայից՝ վերագնահատելու երկկողմ հարաբերությունները՝ հաշվի առնելով Թուրքիայի քաղաքական ղեկավարության, մասնավորապես՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունները։ Այս մասին հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Էլի Քոենը:

«Թուրքիայի հայտարարությունների տոնայնության սրման ֆոնին ես հրամայեցի հետ կանչել մեր դիվանագիտական ​​ներկայացուցիչներին Թուրքիայից՝ իսրայելա-թուրքական հարաբերությունները վերագնահատելու նպատակով»,- ասել է նախարարը, ում խոսքերը տարածել է ԱԳՆ մամուլի ծառայությունը։ 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: