կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Իսրայելում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտությունները

Իսրայելում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտությունները

Իսրայելում մեկնարկել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Դրանք արդեն հինգերորդն են 2019 թվականի ապրիլի 9-ից ի վեր:

Ընտրությունների արդյունքով կորոշվի 25-րդ գումարման Կնեսետի կազմը, ինչից հետո կսկսվի կոալիցիայի ձևավորման ընթացակարգը: Դրա հաջողության դեպքում կձևավորվի նոր կառավարություն, և կնշանակվի վարչապետ:

Ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 6,7 միլիոն մարդ: Երկրի ամբողջ տարածքում գործում է 12 000 ընտրատեղամաս։ Քվեարկել կարելի է մինչև ժամը 22:00-ը։ Այնուհետև կհրապարակվեն exit poll-ի արդյունքները, ապա կսկսվի քվեաթերթիկների հաշվարկը։

  • Կիսվել: