Իսրայելում հինգ հոգի վիրավորվել է իրանական հարվածներից հետո
Իսրայելի արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են, որ երեքշաբթի առավոտյան Իրանի կողմից իրականացված հարվածներից հինգ մարդ թեթեւ վնասվածքներ է ստացել։
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը գրանցել էր Իրանից հրթիռների արձակման ձայներ։ Պայթյուններ են լսվել Թել Ավիվում եւ Երուսաղեմում։
Ինչպես տեղեկացրել է Իսրայելի «Մագեն Դավիթ Ադոմ» շտապօգնության ծառայությունը, հինգ հոգի վիրավորվել է Իսրայելի կենտրոնում, ավտոբուսի կանգառին հասցված հարվածից։