Իսրայելում ԱՄՆ դեսպանը պատմել է, թե ինչպես է գիշերը 5 անգամ ստիպված եղել թաքնվել ռմբապաստարանում
Իսրայելում ԱՄՆ դեսպան Մայք Հաքաբին պատմել է, որ գիշերը ստիպված է եղել հինգ անգամ թաքնվել ռմբապաստարանում, երբ Իրանը պատասխան հրթիռային հարվածների շարք է հասցրել Իսրայելին։
«Իսրայելում այսօր ծանր գիշեր է»,- շաբաթ առավոտյան գրել է երկրում գտնվող Հաքաբին X սոցցանցում։
Հաքաբին ավելացրել է, որ շաբբաթը՝ հրեական հանգստյան օրը, որը նշվում է յուրաքանչյուր շաբաթ օր, պետք է հանգիստ լիներ, բայց «հավանաբար այդպիսին չի լինի»։
Չորեքշաբթի ԱՄՆ պետդեպարտամենտը եւ պաշտպանության նախարարությունը կազմակերպել էին երկրորդային նշանակության անձնակազմի դուրսբերումը ողջ Մերձավոր Արեւելքի տեղակայման վայրերից, երկու օր այն բանից առաջ, երբ Իսրայելը ձեռնարկեց իր հարձակումը։
Արքանզասի նախկին նահանգապետ Մայք Հաքաբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից առաջադրվել է պաշտոնի Երուսաղեմում անցած տարվա նոյեմբերին։
Նա միշտ եղել է Իսրայելի մոլի կողմնակիցը, եւ մի անգամ նույնիսկ հայտնել է, որ «չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին պաղեստինցին է»։