ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումն էլ ավելի կընդլայնի երկրների համագործակցությունը պաշտպանական ոլորտում. Իսրայելի ՊՆ ղեկավար

Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումն էլ ավելի կընդլայնի երկրների համագործակցությունը պաշտպանական ոլորտում. Իսրայելի ՊՆ ղեկավար

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիկը։

Նրանք քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական կապերի ընդլայնումը։

Գալանտը թվիթերյան միկրոբլոգում գրել է, որ Իսրայելում Ադրբեջանի դեսպանատան բացումն էլ ավելի կընդլայնի երկու երկրների համագործակցությունը պաշտպանական և քաղաքացիական ոլորտներում։

«Ուրախալի էր հանդիպել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ՝ քննարկելու մեր երկրների միջև սերտ կապերը: Ես ողջունեցի դեսպանատան բացումը որպես առաջին քայլ մեր համագործակցությունն ավելի ընդլայնելու համար ինչպես պաշտպանության, այնպես էլ քաղաքացիական ոլորտներում»,- ասվում է հրապարակման մեջ։

  • Կիսվել: