կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Իսրայելն ուժեղացրել է հարվածները Գազայի Ալ-Քուդս հիվանդանոցի մերձակայքում

Իսրայելն ուժեղացրել է հարվածները Գազայի Ալ-Քուդս հիվանդանոցի մերձակայքում

Իսրայելն ուժեղացնում է հարվածները Գազայի Ալ-Քուդս հիվանդանոցի մերձակայքում, տեղեկացնում է Al Jazeera-ն։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Պաղեստինյան Կարմիր մահիկի ներկայացուցիչն ասել էր, որ Գազայի Ալ-Քուդս հիվանդանոցը երկու զանգ է ստացել Իսրայելի իշխանություններից՝ տարհանման պահանջով:

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասվում էր, որ զանգերը ՛՛բացահայտ և ուղղակի սպառնալիք էին ներկայացնում հիվանդանոցի անհապաղ տարհանման համար, հակառակ դեպքում Կարմիր մահիկը պետք է կրեր ամբողջ պատասխանատվությունը հիվանդանոցում գտնվողների կյանքի համար՛՛:

Մամուլի խոսնակ Նաբալ Ֆարսախը հայտնել էր, որ հիվանդանոցում ներկայումս պատսպարվում է 12,000 մարդ: Ըստ նրա՝ վերակենդանացման բաժանմունքում հիմնականում գտնվում են վերջին ավիահարվածների հետևանքով վիրավորված երեխաները։

՛՛Նրանց մեծ մասը միացված է թթվածնի սարքավորումներին. տարհանումը կսպանի նրանց՛՛,-ասել էր նա:

  • Կիսվել: